Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Դսեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Գաստրո բակ»
2019,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31


Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարգարիտ Չատինյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/10/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/10/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով Դսեղի  համայնքապետարանը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Դսեղ համայնքի վարչական տարածքում գտնվող «Դսեղի Ծովեր» բնության հուշարձանի տարածքում ծառերից ամրակցման եղանակով շուրջ 300 մ երկարությամբ Զիփլայնի կառուցման  վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը: Քննարկումը կազմակերպվում է համայնքապետարանի վարչական շենքում: Սկիզբը՝ ժամը 14:00:

Հանրային քննարկումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից:

Հանրային քննարկման օրակարգը հետևյալն է՝ 1) Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում ծրագրի ներկայացում շահագրգիռ կողմերին:               2) Նախատեսվող գործունեության ներկայացում: 3) Հարց ու պատասխան շահագրգիռ կողմերի հետ:

Շահագրգիռ անձինք կարող են քննարկման վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև 2019 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել համայնքի ավագանու նստավայր, ինչպես նաև ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (dsegh.lori@mta.gov.am) կամ  գրավոր ներկայացնել Դսեղի համայնքապետարան:

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԲԱՑ Է ԲՈԼՈՐ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ:

 

ԴՍԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

01102019թ

Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Դսեղ, Հր.1

(0253)61439, (093)504392

dsegh.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴՍԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner